Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հայաստանում նախորդ տարվա ապրիլի համեմատ 2024 թվականի նույն ժամանակահատվածում սննդամթերքն ավելի էժան է եղել

Հայաստանում նախորդ տարվա ապրիլի համեմատ 2024 թվականի նույն 
ժամանակահատվածում սննդամթերքն ավելի էժան է եղել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում սննդամթերքի և ոչ ոգելից խմիչքների գներն այս տարվա ապրիլին 4.5 տոկոսով ցածր են եղել մեկամյա վաղեմության ցուցանիշից, սակայն ընթացիկ տարվա մարտի համեմատ գրանցվել է 1.4% գնաճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեղեկություն է ներկայացրել ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի համեմատ աճել են 0.5-2.6 տոկոսով: Գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Կապանում: Երևանում դրանք թանկացել են 1.1 տոկոսով:

Ապրիլին, անցյալ տարվա նույն ամսվա համեմատ, հնդկաձավարն էժանացել է 18.9, ոլոռը՝ 11.4, մակարոնեղենը՝ 11, ոսպը՝ 4.3, լոբին՝ 2.5, բրինձը՝ 1.5 տոկոսով: Մարտի համեմատ ապրիլին նշված սննդամթերքները թանկացել են համապատասխանաբար 0.7, 0.2, 0.3, 4, 0.3 և 0.1 տոկոսով:

Իշխան տեսակի ձուկը ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ էժանացել է 7.5, իսկ թեյը՝ 1.1 տոկոսով: Այս տարվա մարտի համեմատ նշված ապրանքատեսակները թանկացել են համապատասխանաբար 0.2 և 0.1 տոկոսով:

Այս տարվա ապրիլին 2023-ի նույն ամսվա համեմատ գառան մսի արժեքն աճել է 0.8, իսկ սուրճինը՝ 3.3 տոկոսով, 2024-ի մարտի համեմատ՝ 0.6 և 1.4 տոկոսով:

Նախորդ տարվա ապրիլի համեմատ այս տարվա նույն ամսին ոգելից խմիչքների գներն աճել են 6.9, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ 7.6 տոկոսով: Այս տարվա մարտի համեմատ դրանց գնաճը կազմել է համապատասխանաբար 0.2 և 0.6 տոկոս:

Ապրիլին շոկոլադը և կակաոն վաճառվել են համապատասխանաբար 4.6 և 3.8 տոկոսով էժան, քան անցյալ տարվա նույն ամսին: Սակայն, այս տարվա մարտի համեմատ դրանց արժեքը բարձրացել է 0.4 ու 0.9 տոկոսով:

Այս տարվա ապրիլին ալյուրը մեկամյա կտրվածքով էժանացել է 11.8, հաճարը՝ 7.9, ձավարը՝ 7.4, բլղուրը՝ 6.1, մարգարինը՝ 21.9, պանիրը՝ 8.2, կարագը՝ 8.1 տոկոսով: 2024-ի մարտի համեմատ այդ ապրանքների արժեքը նվազել է համապատասխանաբար 0.4, 1.3, 0.7, 1.7, 1.7, 1.1 և 1.1 տոկոսով:

Ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, թռչնամսի գինը նվազել է 4.4, իսկ տավարի մսինը՝ 2.5 տոկոսով: Մարտի համեմատ դրանց գնանկումը համապատասխանաբար 0.8 և 1 տոկոս է:

Փոխարենը, ձուն այս տարվա ապրիլին 2.8 տոկոսով թանկ էր, քան մեկ տարի առաջ: Ճիշտ է, մարտին այդ մթերքն էժանացել է 2.2 տոկոսով: Նմանապես ապրիլին անցյալ տարվա նույն ամսվա համեմատ թարմ կաթի գինն աճել է 0.7, իսկ խոզի մսինը՝ 0.8 տոկոսով: Այս տարվա մարտի համեմատ դրանք էժանացել են համապատասխանաբար 0.6 և 1 տոկոսով:

Արևածաղկի յուղը 2023 թվականի ապրիլի համեմատ էժանացել է 20.8, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 1.8 տոկոսով:

Շաքարը և շաքարավազը 2023-ի ապրիլի համեմատ էժանացել են 3.2 տոկոսով, այս տարվա մարտի համեմատ դրանց գինը մնացել է անփոփոխ:

Բանջարեղենը և միրգը նախորդ տարվա ապրիլի համեմատ եղել են համապատասխանաբար 8.2 ու 5 տոկոսով մատչելի, սակայն այս տարվա մարտի համեմատ թանկացել են 9.2 և 3.8 տոկոսով: Հատկանշական է, որ այս տարվա մարտի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնաճը կազմել է 7.12 տոկոս: Այդ ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.04% տեսակարար կշիռ՝ նշված ժամանակահատվածում 0.65 տոկոսային կետով նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]